Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Շարունակվում են գազի հարցով ռուս - ուկրաինական բանակցությունները

Շարունակվում են գազի հարցով ռուս - ուկրաինական բանակցությունները
30.10.2014 | 12:18

Ռուսաստանն ու ՈՒկրաինան Բրյուսելում շարունակում են Եվրամիության միջնորդությամբ կազմակերպված բանակցությունները գազի հարցով։
Բանակցող կողմերը ՈՒկրաինայի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներն են, քննարկումներին մասնակցում է նաև Եվրամիության էներգետիկայի հանձնաժողովի ղեկավարը։
Ըստ Եվրամիության պաշտոնյայի՝ բանակցությունների հիմնական խնդիրը ռուսական գազի դիմաց ՈՒկրաինայի պարտքն է: ՈՒկրաինայի ռուսամետ իշխանությունների հեռանալուց հետո այժմ Ռուսաստանը պահանջում է գազի դիմաց վճարել ավելի մեծ գումար, իսկ գազի մատակարարումը վերսկսելուց առաջ Մոսկվան ակնկալում է, որ Կիևը պետք է նախօրոք վճարի։

Դիտվել է՝ 2622

Մեկնաբանություններ